ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայի ազգանունով մեր թշնամու մանկլավիկները

Հայի ազգանունով մեր թշնամու մանկլավիկները
03.12.2023 | 15:10

Կոնկրետ անձերին քննադատելը, թերևս, անհեռանկար գործ է: Երևույթը պիտի գնահատվի և դրա ծնող պատճառները ճանաչվեն, որպեսզի հիմնավորինս այն արմատախիլ արվի։

Ասենք` Րաֆֆուն դպրոցական ծրագրից հանել են:

Նախարարը, կամ դասագիրք կազմողը և հաստատողն անձեր են։

Բայց դրանք միավորվում են ազգայինը ժխտելու, ապազգայինը տարփողող, հայ ժողովրդի անկախության պայքարը վատաբանող և այդ ամենով հանդերձ ՀՀ-ի նույնիսկ նման կիսանկախ գոյությունն ատող գաղափարախոսության շուրջ։ Ովքե՞ր են նրանք:

Այսօր աշխարհում ՀՀ-ն և հայ ժողովուրդը միմիայն խանգարում են մեծ Թուրանի ծրագիրը որոճող

թուրք-ազերական տանդեմին:

Այսինքն հայի ազգանունով նմանները մեր թշնամու մանկլավիկներն են։

Հիշենք, որ նույնիսկ Սովետի տոտալիտար ռեժիմի ժամանակ կոմունիզմի գաղափարախոսությանը հայ ժողովրդի անկախության պայքարի ջատագով Րաֆֆին չէր խանգարում: Եվ նա իր ուրույն տեղն ուներ մատաղ սերնդին դաստիրակման գործընթացում։

Երևույթը գնահատելուց, ախտորոշելուց հետո, բնականաբար, պիտի ուսումնասիրվի դրա ծնող պատճառները, այն ենթամշակութային վատ դաշտը, ուր նման երևույթը ծլել է և բարգավաճել։

Ամբողջ մեղքը բարդել օտար գործակալական ազդեցության վրա, իհարկե, մեծ սխալ կլինի։ Որովհետև ինչու՞ մենք անցած տասնամյակների ընթացքում հակազդող, կայուն ենթամշակութային համակարգ չենք ունեցել, որ մեր «գերազանցիկ» երեխաներին օտարները հեշտությամբ կարողացել են իրենցով անել։

Ինչու՞...

Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարող ԼՏՊ-ի մասին ընդհանրապես չեմ ցանկանում խոսել, նա կիկոլի կնքահայրն է և սա իրականում շարունակում է նրա կիսատ թողած ավերը:

Սակայն Ռոբի ու Սերժի օրոք, որոնք պճնվել էին ազգային գաղափարախոսության թիկնոցով, ինչու՞ ահավոր սխալներ եղան: Ինչու՞ պղծվեց, վարկաբեկվեց ազգային գաղափարախոսությունը, որ մեր երեխաները զզվեցին հայկական ամեն ինչից ու տրվեցին օտարի հոգևոր լլկմանը: Որն այսօր իրենք փորձում են կիրառել ժողովրդի նկատմամբ: Ինչու ՞...

Այսինքն հաջորդ ազգային իշխանությունը պիտի ձգտի չնմանվել սրանց ո՛չ վարքագծով, ո՛չ քայլերով: Լինի բացարձակ չկոռումպացված, խիստ պրոֆեսիոնալների հավաքագրի և ազգային շահը վեր դասի ամեն ինչից:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

Րաֆֆին մեր ինքնության հանրագիտարաններից է: Նրա գրականության վտարումը դպրոցական ծրագրից, նշանակում է մատաղ սերնդի ինքնաճանաչման գործընթացը խեղաթյուրել։

Րաֆֆին մեր ազատագրական պայքարի ջահակիրներից է:

Նրա գրական ժառանգության անտեսումով նսեմացնում են մեր անկախության ձգտումն ու պայքարը, վարկաբեկում են հայոց պետականության իմաստը:

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ